» » Ովքե՞ր զորահավաքային զորակոչի ենթակա չեն

ՀՐԱՏԱՊ ԻՆՖՈ

Ովքե՞ր զորահավաքային զորակոչի ենթակա չեն

«Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է քաղաքացիների զորահավաքային զորակոչը։

1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից:
2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`
1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.
3) ունի չորս և ավելի երեխա.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է:
Հավելենք, որ այժմ Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
Теги

Կարդացեք նաև