» » Տեսանյութ։ Կորցնելու հայրենիք չունենք… Գերմանիայում ապրող 15 հայեր մեծ գումար են ուղարկել Հայոց բանակին

ՀՐԱՏԱՊ ԻՆՖՈ

Տեսանյութ։ Կորցնելու հայրենիք չունենք… Գերմանիայում ապրող 15 հայեր մեծ գումար են ուղարկել Հայոց բանակին


Գերմանական Հանաու քաղաքի մի խումբ հայորդիներ ինքնակազմակերպվել և դրամական օժանդակություն են հավաքել՝ ուղարկելով հայկական բանակի ուժեղացման գործին: Այս մասին 
իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել գյումրեցի Գոռ Մարգարյանը, ով հիմա Գերմանիայում է ապրում: Գոռ Մարգարյանը ուղիղեթերային տեսակապի միջոցով պատմել է, որ տասնհինգ մտերիմներով 

կարողացել են մոտ հինգ հազար ինը հարյուր եվրոյի չափ գումար հավաքել՝ փոխանցելով համապատասխան հիմնադրամից: Բացի այդ, նրանք նաև բավականին տարողունակ տուփեր են պատրաստել,որոնց մեջ հիմնականում դեղորայք ու զինվորներին անհրաժեշտ պարագաներ են տեղավորել: Տուփերը ևս շուտով կուղարկվեն հայրենիք: Գոռ Մարգարյանը նշել է նաև, որ այսուհետ որոշել է իրեն նվիրել հայրենիքի համար անհրաժեշտ 

պարագաներ ու գումար հավաքագրելու գործընթացին: Նա խորհրդով ու հորդորով դիմել է իր մյուս մտերիմներին, ծանոթներին ու բարեկամներին՝ միանալ իր նախաձեռնությանը: Գ. Մարգարյանի ուղիղեթերային միացման տեսագրությունը կարող եք դիտել վարը:
Теги

Կարդացեք նաև