» » ԲՀԿ կանայք, հատկապես Նաիրա Զոհրաբյանը, շո կի մեջ են․․․ Ահա, թե ինչ է տեղի ունեցել․ «Հրապարակ»

Քաղաքականություն

ԲՀԿ կանայք, հատկապես Նաիրա Զոհրաբյանը, շո կի մեջ են․․․ Ահա, թե ինչ է տեղի ունեցել․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազ-երծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, բայց թիմում տիրող ինտ-րիգային վիճակը ստի-պել է, որ առաջին երեք անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շո-կի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել



ցանկում։ Նաիրա Զոհրաբյանից բացի, ցուցակում թերեւս չի լինի նաեւ Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը նույնպես։ Դեռեւս անցած տարվա ամռանը, երբ Գագիկ Ծառուկյանին կալ-անավորել էին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ խոսնակի միջոցով սուրհանդակ էր ուղարկել եւ առաջարկել, որ 1 տասնյակ ԲՀԿ-ական պատգամավորներ մանդատները վայր դնեն՝

խոստանալով այդ դեպքում դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապ-նդումը։ Մամուլում անգամ անուններ գրվեցին՝ Էդուարդ Բաբայան, Նաիրա Զոհրաբյան, Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, Գեւորգ



Պետրոսյան։ Իշխանությունների պահանջը չկատարվեց սակայն։ Իսկ այսօր դուրս մնացողներին Ծառուկյանը փոխանցել է՝ խու-ճապի չմատնվեն, անգործ ու անփող չեն մնա, եւ պատրաստվում է հանդիպել նրանց հետ, ճշտել, թե ով իրեն որտեղ է պատկերացնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Теги

Կարդացեք նաև