» » ԱՐԺԻ ԿԱՐԴԱԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿ ՈւՆԵՍ…Հայ ազգին վախեցնելը մի քիչ բարդ է, հիմա ասեմ, թե ինչու…Սեյ Յայլախանյան

Քաղաքականություն

ԱՐԺԻ ԿԱՐԴԱԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿ ՈւՆԵՍ…Հայ ազգին վախեցնելը մի քիչ բարդ է, հիմա ասեմ, թե ինչու…Սեյ Յայլախանյան

Սեյ Յայլախանյանը գրում է. ԱՐԺԻ ԿԱՐԴԱԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿ ՈւՆԵՍ

Հայ ազգին վախեցնելը մի քիչ բարդ է, հիմա ասեմ, թե ինչու: Ոչ թե, որ հայերը ունիկալ են, հայերից էն կողմ ուրիշ ազգ եւ ցեղ չկա, ոչ թե, որ հայերը աստվածային են կամ, ինչպես մենք ենք սիրում շատերի գլուխը տանել, քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք, այլ նրա համար, որ հայերը



իրենց 3000-ամյա պատմության մեջ տեսել են մարդկության մեջ եղած ամենացավոտ եւ անդառնալի աղե տները` կոտո րածներից ու պարտություններից սկսած վերջացրած մինչև ցեղասպ անություն, պետականության կորուստ եւ անհայրենիք իրավիճակ:

Ինչպես կասեր Մեսչյանը իր հարցազրույցներից մեկում` «Հայ լինելը իրոք բարդ է»: Բարդ է, քանզի հայ մարդու գենոֆոնդի մեջ ամփոփվածա մարդկային էվոլուցիայի ընթացքում ստեղծված եւ կիրառված գրեթե բոլոր անմարդկային, դաժան եւ արյու նալի տեսարանները, կորու ստն ու ցավը: Հայ ազգը ունեցել է հաղթանակներ, ունեցել է պարտություններ, կես դար զրկ ված է եղել պետականությունից ու ծվարել

է աշխարհի տարբեր մասերում, վերապրել է ցեղաս պանություն, հայրենական ու համաշխարհային պատ երազմ, երկրաշ արժ, սով, չի ունեցել պետականություն, Արցախյան պատ երազմներ, դավաճ անությունների անսահման դեպքեր ու հիասթափություն: Ունեցել է Սևան, բայց ինչպես գրված է պատմության դասագրքերում` «Ջուր ունեինք լողանալու համար, բայց չորանալու համար տարածք չունեինք»:



Հա, թող պաթետիկ չթվա, թող թև տալ չլինի, գլուխ գովալ չլինի, քանզի ասում եմ այն, ինչ կա, առանց մեկ բառ անգամ չափազանցնելու: Մեր ճակատին է գրված, որ մենք մեր էշ խելքից դեռ շատ ենք տառապելու, դեգերելու, ողբալու եւ մաքառելու, քանի ինքներս չենք գնահատել ու գիտակցել ունեցածը, որի արժեքը, չգիտես ինչու, միշտ հասկանում ենք կորստից հետո:

Ու ինչքան էլ գլոբալիստները, սատանիստները, աշխարհի տերերն ու հարց լուծողները ուզենան վերացնեն հային` որպես ազգ, չի ստացվելու: Ինչքան էլ լինեն ալիևներ, պուտիններ, բայդեններ, քայլ անողներ եւ ապագա վարի տվողներ, սորոսներ, պուտիններ, լորդեր ու լորդուհիներ, լեդի գագաներ, «բանից անտեղյակ» նախագահներ, թալ անի կարոտ հներ ու անկուշտ մեծահարուստներ, անհայրենիք հր ձիգներ ու դավա ճան հայվաններ, ՄԵԿ Է, ՁԵՐ ՄՈՏ ԴԱ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ )



Էլի եմ ասում, կրկնում եմ, ոչ թե մենք սուրբ ենք, ոչ թե մենք վերջն ենք, մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք կամ քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը, այլ պարզապես նախախնամությունն ու բախտը, իրավիճակն ու գերբնական ուժերը, ծնված Նժդեհներն ու Անդրանիկները, Մոնթեներն ու Թաթուլները դա չեն թողնում )))

Չգիտեմ, մեր գոյությունը տիեզերքի պատի ժն է թե շնորհը, համենայնդեպս շատերն են ուզեցել մեր հախից գալ, ու ունեցել են մեզանից հզոր բանակ, ահռելի գումարներ, մեծ կապեր ու հնարավորություններ, բայց ինչ-որ մի բան խանգարել ա իրագործել իրենց վաղեմի երազանքը:

Սերժը, Ռոբերտը, Լևոնն ու Նիկոլը հավերժ չեն, ինչպես և թշնա միներն ու բարեկամները, ինչպես և ես ու դու: Մենք էլ մի օր լքելու ենք խաղադաշտը, շուտ թե ուշ, կմեռ նենք անկողնում քնած, թե կընկնեք թշն ամու հարվ ածից, ու դրանում վստահ ենք բոլորս: Բայց ի ուրախություն մեզ ու ի



տխրություն բոլոր չուզողներին, հայ ազգը լինելու է, կա ու կմնա ))) Դա մեր ասել-չասելով չէ, դա էդպես է եղել, ու էդպես էլ կլինի ) ինչ արած. Տիգրան Մեծն էլ չէր պատկերացնի, որ իր թագավորած ազգը կկարողանա գոյատևել իր մա հից հետո, ուր մնաց թե թույլ ու ապի կար ղեկավարների սարքած ճաշը մենք չկարողանանք մարսել:

Սա էլ կանցնի, էս նվաստացուցիչ վիճակն ու ճնշող իրականությունն էլ մի օր կդառնա անցյալ, դերերն ու դեմքերն էլ կփոխվեն, իրավիճակն էլ, կյանքն էլ, տարածքներն ու գծերն էլ կընդարձակվեն, չկասկածեք հանկարծ, ուղղակի մի բան կա, որ հողերն էլ բերենք, մեղավ որներին էլ դա տենք ու կապենք, մարդկանց դեմքին ժպիտ էլ բերենք, միևնույննա, Տղերքին, էտ Սուրբ նահատակներին, էտ լույսի կտորներին, էտ արադրության ու հաղթանակի իրական տերերին ու սիմվոլներին էլ երբեք, երբեք հետ չենք բերի…



Հայ ազգը թշնա միների պակաս երբեք չի ունեցել, դավա ճանների նույնպես, կեղ տոտ ղեկավարների ու գործակալական կլա նների համակարգ նույնպես, բայց հերոսների ու ազգի նվիրյալ մարդկանց պակաս էլ չի ունեցել, ու չի ունենա, քանզի կյանքում ամեն ինչ սիրում է իր բալանսի մեջ լինել:

Դառնությունը դրանում է, ու կյանքը տեսավ, որ մենք ոչնչի ու ոչ մի գաղափարի շուրջ համախմբվել չենք կարող, մենք եսասեր ենք ու եսապաշտ, ու մեզ տվեց ցավ, որ գոնե ցավը մեզ համախմբի.
Ու եթե ցավն էլ մեզ չկարողանա համախմբել, պատրաստ եղեք ավելի մեծ ու ավելի վատ փորձության:



Մինչև մենք չգտնենք էն կուլմինացիոն կետը, որի շուրջ չեն լինի կուսակցական գաղափարներ, չեն լինի անհատներ, չեն լինի անձնական շահեր, այլ կլինի ՀԱՄԱԽՄԲՈւՄ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈւՐ ԿԵՏԻ Ու ՆՊԱՏԱԿԻ ՇՈւՐՋ, մոռացեք, որ մենք կունենանք մեր երազանքի երկիրն ու խաղաղ երկինքը: Չապրած գարուններ կան, որ սպասում են ձմռան ավարտին.
Теги

Կարդացեք նաև