» » Ռոբերտ Քոչարյանը իմանալով Կոելիոյի այցի մասին, մեզ հրավիրեց ընթրիքի։ Ընտանեկան ընթրիքին Կոելիոն ասաց շատ անսպասելի մի բան…Մի նկարի պատմություն

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը իմանալով Կոելիոյի այցի մասին, մեզ հրավիրեց ընթրիքի։ Ընտանեկան ընթրիքին Կոելիոն ասաց շատ անսպասելի մի բան…Մի նկարի պատմություն

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. 2004 թ-ն էր, «Համազգային» հիմնադրամի նախագահն էի։ Հրատարակել էինք Կոելյիոյի «Ալքիմիկոսը» վիպակի հայերեն թարգմանությունը։ Այդ կապակցությամբ, երկարատև բանակցություններից հետո, Հայաստան էինք հրավիրել Պաուլո Կոելիոյին։ Վերջապես եկավ․․․ Կոելիոյի հետ աշխատելը անասելի դժ վար էր,

արտասովոր, անակնկալներով լեցուն․ քմահ աճ էր, երբեմն զարմանալի պարզ և անկեղծ, երբեմն՝ տարօրինակ։ Ես՝ իբրև հյուրընկալ, հնարավորը և անհնարինն էի անում, որ հայրենքիս բոլոր երեսները բացեմ, որ իմ չքնաղ և հինավուրց մշակութային երկիրը Կոելիոյի գրողական հայացքի մեջ ասելիք ու տող դառնա։ Գրողների միության սրահում ու ԵՊՀ մեծ դահլիճում «Ալքիմիկոսը» գրքի շնորհանդեսները

մի աներևակայելի ցն ցում առաջացրին։ Գրողների տան դռները կոտրում էին երկրպագուները, որպեսզի ներս խ ուժեն, մի անասելի իրարանցում, իրար հերթ չտալ․․ ․Նման բան Բիթլզի լիվերպուլյան համերգների ֆիլմերում եմ տեսել․․․Երիտասարդները ներխ ուժում էին բեմ, աղջիկները ինքնամատույց բղա վում էին, շրջապատում հյուրանոցի համարն և

ճեմասրահը։ ԵՊՀ դահլիճում գրքի մակագրման պահին մարդկային այնպիսի մի հոսք խ ուժեց բեմ և թափվեց գրողի գլխին, որ սա վա խից թիկնապահների ուղեկցությունով փա խավ դահլիճից․․․ Ռոբերտ Քոչարյանը, որ այդ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն էր, իմանալով Կոելիոյի այցի մասին, մեզ հրավիրեց ընթրիքի։ Ուրախությունս, Բնականաբար մեծ էր, քանի որ նախագահը մեզ

հյուրընկալելու էր Փարաջանովի տուն-թանգրանում, և փարաջանովյան միջավայրն և շունչը զարդարելու էին մեր հանդիպումը։ Ես էլ Փարաջանովով զարմացնելու առիթ էի ունենալու։ Նախ, հաճելիորեն զարմացա Ռոբերտ Քոչարյանի անգլերենի իմացությամբ, հետո զրույց վարելու անմիջականությամբ, տարատեսակ թեմաների խորագիտությամբ։ Զրույց- հանդիպումը ակնհայտորեն ստացվեց․ մտերմիկ, անփողկապ։

Նույնիսկ Կոելիոն Քոչարյանին հրավիրեց իր իսպանական ամառանոց, ճանաչելու՝ Իսպանիայի հարավի վայրի բնությունը։ Հիշում եմ՝ Կոելիոն Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ իսկ գիրք կարդալու ժամանակ ունեք։ Քոչարյանը իրեն բնորոշ անմիջականությամբ, մի քիչ էլ հումորով՝ պատասխանեց․ -Չէ, ժամանակը թուլյ չի տալիս, սակայն,

երբեմն Սեդրակը շատ հավանած մի բան , որ պնդում է, փորձում եմ ժամանակ գտնել։ Ընտանեկան ընթրիքը հաճելիորեն ձգվեց, ու, երբ կարելի էր շատ անկեղծանալ, Կոելիոն ասաց հետևյալը. -Բայց ի՜նչ դժվար է ՀՀ-ի նախագահ լինելը․․․։ -Ինչո՞ւ,-զարմացավ Ռոբերտ Քոչարյանը։ -Դժվ ար է կառավարել մի ժողովրդի, որ հերթ կանգնել չգիտի,- ասաց Կոելիոն։ Լիլիթ Գալստյանի էջից:
Теги

Կարդացեք նաև