» » Ցավալի․ համավարակի պատճառով մահացել է հայտնի ու սիրված

Միջազգային նորություններ / Ժամանց

Ցավալի․ համավարակի պատճառով մահացել է հայտնի ու սիրված




Գարնան սկզբին, ինչպես հայտնի է, համավարակը վերստին գլուխ է բարձրացրել՝ նոր թափով տարածվելով նաև մեր տարածաշրջանում։ Համավարակը շարունակում է տանել մարդկային կյանքեր։
Այսօր հայտնի դարձավ, որ համավարակի պատճառով կյանքից հեռացել է հայտնի ու սիրված ստեղծագործող, երգիչ Ազատ Աբրահամյանի մայրը։ Այս մասին իր սոցհարթակում գրել է Ասքանազ Աբրահամյանը
։
Նա գրել է․ «Թագավարակի հետևանքով կյանքից հեռացավ լուսահոգի եղբորս՝ Լևոն Աբրահամյանի տիկինը, Ազատ, Ալիկ և Հեղինե զավակների մայրը, Արման, Նարեկ, Շահանե, Լևոն, Լիլիանա թոռնիկների տատիկ Իդա Գևորգյանը:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Իդա: Քո հիշատակը միշտ վառ կմնա զավակներիդ, հարազատներիդ, քեզ բոլոր ճանաչողների սրտերում: Հոգեհանգստի արարողություն հասկանալի պատճառներով տեղի չի ունենալու»:
Նշենք, որ Ազատ Աբրահամյանի ստեղծագործություններում մեծ տեղ էր գրավում մայրական սիրո թեման։
Նա իր ստեղծագործության մեջ մորն այսպես էր բնութագրում․ «Մայրս, Սերերիս Սերը, Գագաթս»։
Ա․ Աբրահամյանի սիրելի մայրիկի անունն Իդա էր:
Теги

Կարդացեք նաև